«Ռոստով»-«Սպարտակ»` 2:1. Մովսիսյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոստով»-«Սպարտակ»` 2:1. Մովսիսյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Ռոստովին»: «Օլիմպ-2» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Ռոստովի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մաքսիմ Գրիգորևը, իսկ «Սպարտակի» կազմում աչքի ընկավ Խուան Ինսաուրալդեն:

Այս հանդիպումից հետո «Ռոստովն» ունի 23 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, իսկ «Սպարտակը» մնաց 36 միավորով` 7-րդ տեղում:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով վերջին շրջանում չի տպավորում իր խաղով, «Սպարտակի» մեկնարկային կազմում էր, սակայն 78-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Դենիս Դավիդովին:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Ռոստով»-«Սպարտակ»` 2:1
Գոլերը` Գրիգորև 35՛, 82՛ – Ինսաուրալդե 37՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում