Գալիանի. Ինձագին կգլխավորի «Միլանը» նաև հաջորդ մրցաշրջանում

Գալիանի. Ինձագին կգլխավորի «Միլանը» նաև հաջորդ մրցաշրջանում

Ֆիլիպո Ինձագին կշարունակի կատարել «Միլանի» գլխավոր մարզչի պարտականությունները նաև հաջորդ մրցաշրջանի ընթացքում։ Այդ մասին հաղորդել է «Ռոսոներիների» փոխնախագահ Ադրիանո Գալիանին։

-Ինձագին պայմանագիր ունի «Միլանի» հետ, նա հաջորդ մրցաշրջանում էլ կգլխավորի ակումբը։ Ես համոզված եմ, որ մենք մրցաշրջանի հաջող ավարտ կունենանք, և մարզչին փոխելու կարիք չի լինի։ Կարծում եմ՝ երկրպագուները պետք է միշտ շնորհակալ լինեն ակումբի նախագահ Բեռլուսկոնիին, որ նա ակումբին հաջողությունների է հասցրել։ Նա օրոք մենք հինգ եվրագավաթ ենք նվաճել և ութ Սկուդետո։

Հիմա մեզ Եվրոպա լիգայի գոտուց բաժանում է 8 միավոր, ինչը քիչ չէ, սակայն մենք կհավատանք հաջողությանն այնքան ժամանակ, քանի դեռ այն տեսականորեն հնարավոր է,-ասել է Գալիանին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում