«Արարատն» ընդունել է Սուրեն Չախալյանի հրաժարականը

«Արարատն» ընդունել է Սուրեն Չախալյանի հրաժարականը

«Արարատի» ղեկավարությունն է ընդունել է գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հրաժարականը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Սուրեն Չախալյանին` կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում նրան հետագա մարզչական կարիերայի ընթացքում: Թիմի նոր գլխավոր մարզչի անունը պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրից հետո «Արարատն» ունի ընդամենը 8 միավոր և եզրափակում է մրցաշարաին աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում