Հայաստանի գավաթ. «Միկան» դուրս եկավ եզրափակիչ

Հայաստանի գավաթ. «Միկան» դուրս եկավ եզրափակիչ

Այսօր «Բանանց 1» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը Երևանի «Միկայի» և «Բանանցի» միջև (առաջինը հանդիպումն ավարտվել էր 1:2 հաշվով)։

Տանտերերի լեգիոներ Միգել Պեդրոն հանդիպման առաջին րոպեին հեռահար հարվածով առաջ մղեց տանտերերին։ Հյուրերից 22 րոպե պահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար։ Գոլի հեղինակ դարձավ Արտակ Գրիգորյանը։

Երկրորդ կեսում «Միկան» ևս երկու գոլ խփեց. 54-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը, իսկ հանդիպման ավելացված առաջին րոպեին Գևորգ Կարապետյանը խփեց իր թիմի երրորդ գոլը՝ «Միկային» դուրս բերելով եզրափակիչ։

Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ

«Բանանց»-«Միկա» 1:3 (1:1) 
Գոլերը՝ Միգել Պեդրո Լոպես 1՛ («Բանանց»), Արտակ Գրիգորյան 23՛, Տիգրան Բարսեղյան 54՛, Գևորգ Կարապետյան 90+1՛ («Միկա»)

Առաջին հանդիպումը՝ 2:1

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում