Հոռնյակ. Առավելություն ունեինք և պարտվեցինք

Հոռնյակ. Առավելություն ունեինք և պարտվեցինք

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բանանցը» 1:3 հաշվով պարտվել է «Միկային» և զրկվել է տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից: «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

-Այսօր այնքան էլ լավ տրամադրություն չունեմ, քանի որ ինձ չհաջողվեց կրկնել առաջնության վերջին հանդիպմանը ցույց տված խաղը: Մենք հեշտությամբ 3 գոլ բաց թողեցինք: Մեծ ցանկություն ունեինք հանդես գալու եզրափակչում, սակայն չստացվեց։

Առաջին խաղակեսում տղաները չցուցադրեցին այն խաղը, որ ես ցանկանում էի տեսնել: Եթե Վահագն Այվազյանն ու Պետրոս Ավետիսյանը իրացնեին իրենց պահերը, գուցե խաղը այլ կերպ ընթանար, սակայն «Միկան» 10 հոգով մնալուց հետո մեզ երկու գոլ խփեց, իսկ Գևորգ Կարապետյանի գոլն էլ ճակատագրական էր: Նորից եմ կրկնում, մեծ ծարավ կար հանդես գալու եզրափակչում, սակայն տեխնիկական սխալները թույլ չտվեցին. Գուցե տղաները ժամանակից շուտ էին հավատացել, որ կմտնեն եզրափակիչ: 

Շնորհավորում եմ «Միկային» եզրափակիչ դուրս գալու համար: 99 տոկոսով վստահ եմ, որ եզրափակչում հանդպելու են «Միկան» և «Փյունիկը», քանի որ «Փյունիկը» արդեն մեծ քայլ է արել եզրափակիչ հասելու համար: Իսկ թե ով կհաղթի եզրափակչում, շատ դժվար է ասել, քանի որ տեսանք, որ մենք էլ այսօր առավելություն ունեին և պարտվեցինք: Գավաթային խաղերը անկանխատեսելի են,-ասել է Հոռնյակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում