Արամ Ոսկանյան. Հաղթանակը վայելելու համար մեկ օր ունենք

Արամ Ոսկանյան. Հաղթանակը վայելելու համար մեկ օր ունենք

«Միկայի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Բանանցի» հետ պատասխան խաղից հետո գովասանքով խոսեց իր ֆուտբոլիստների մասին: 

«Շնորհավորում եմ մեր ամբողջ անձնակազմին: Իրոք տղաները շատ լավ խաղացին: Ես հպարտ եմ, որ այսպիսի թիմի մարզիչ եմ, քանի որ երկրորդ խաղն անընդմեջ տղաները կամք են ցուցաբերում, չեն կոտրվում: Հաղթանակների հասնելու համար նման բնավորությունը շատ է օգնում:

Գիտեք`  երեք օր առաջ շատ դժվար խաղ էինք անցկացրել, այսօր էլ, ինչպես երեք օր առաջ, մնացինք տասը հոգով: Երեք օր հետո էլ նորից խաղ ունենք և պետք է կարողանանք ուժեր գտնել: Հաղթանակը վայելելու համար մեկ օր ունենք, իսկ հաջորդ օրվանից պետք է նախապատրաստվենք առաջնության հանդիպմանը»,-հետախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արամ Ոսկանյանը:

Հիշենենք, որ «Միկան» 3:1 հաշվով հաղթանակ տոնեց և եզրափակչի ուղեգիր նվաճեց, Ոսկանյանի թիմի մրցակիցը լինելու է «Ալաշկերտ»-«Փյունիկ» զույգի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում