Հեմիլթոն. Իմ և Ռոսբերգի միջև տարաձայնություններ չկան

Հեմիլթոն. Իմ և Ռոսբերգի միջև տարաձայնություններ չկան

«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հերքել է իր և թիմակից Նիկո Ռոսբերգի միջև տարաձայնությունների վերաբերյալ լուրերը: Չինաստանի Գրան-պրիից հետո Ռոսբերգը կարծիք էր արտահայտել, որ մրցման երկրորդ շրջանում թիմակիցն ազդել է իր ելույթի վրա:

-Այս ամենի մասին Գրան-պրիից հետո խոսել եք, և ես չեմ ցանկանում կրկին անդրադառնալ այս թեմային: Դուք լսել եք մեկնաբանությունները, իսկ որոշ մարդիկ դրանցից իրենց ցանկացած հետևություններն են արել:

Մենք շարժվում ենք առաջ, կրկին միասնական ենք որպես իմ և կփորձենք առաջիկա մրցմանը լավ աշխատանք կատարել: Իմ և Նիկոյի միջև որևէ խնդիր չկա: Առավոտյան եմ հանդիպել նրա հետ, ամեն ինչ կարգին է: Կլինեն դեպքեր, երբ մեզանից մեկն ինչ-որ բանից գոհ չի լինի, բայց հասուն մարդիկ ենք և կարող ենք այդ ամենն անցյալում թողնել,-Հեմիլթոնի խոսքերը մեջբերված են «Motorsport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում