«Ուլիսը» խզել է Ֆյոդոր Շչերբաչենկոյի հետ պայմանագիրը

«Ուլիսը» խզել է Ֆյոդոր Շչերբաչենկոյի հետ պայմանագիրը

«Ուլիսի» գլխավոր մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոն այլևս չի մարզելու երևանյան թիմը: Ակումբի ղեկավարության ու ռուս մասնագետի երկկողմանի համաձայնությամբ խզվել է գործող պայմանագիրը: Այս մասին տեղեկանում ենք «Ուլիսի» մամուլի ծառայությունից: 

Հիշեցնենք, որ Ֆյոդոր Շչերբաչենկոն օգնում էր «Ուլիսին» Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ. իսկ առաջնության վերսկսումից անմիջապես առաջ նա նշանակվեց թիմի գլխավոր մարզիչ:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրից հետո «Ուլիսն» ունի 38 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում