Նարեկ Բեգլարյան. «Միկայի» հետ խաղի ֆավորիտը մենք ենք

Նարեկ Բեգլարյան. «Միկայի» հետ խաղի ֆավորիտը մենք ենք

«Գանձասար-Կապանի» կենտրոնական հարձակվող Նարեկ Բեգլարյանն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի`  «Միկայի» հետ խաղից ունեցած սպասելիքներից:

– Ի՞նչ սպասելիքներ ունես «Միկայի» հետ խաղից:

-Սպասելիքները միանշանակ առավելագույնն են: Պետք է հաղթենք. որպես այդպիսին դա է մեր ակնկալիքը «Միկայի» հետ խաղից:

-«Միկան» քո նախկին թիմն է եղել, ավելի լու՞րջ ես պատրաստվել այս խաղին:

-Ես բոլոր թիմերի դեմ էլ լուրջ եմ պատրաստվում, չկան թիմեր, ում դեմ յուրահատուկ կամ առանձնահատուկ եմ պատրաստվում: Իմ նախկին թիմից այնտեղ շատ քիչ մարդ է մնացել:

-Ասում են, որ հաճելի է նախկին թիմի նկատմամբ հաղթանակ տոնելը, դա իսկապե՞ս այդպես է:

-Այո, ես համամիտ եմ այդ կարծիքի հետ, միանշանակ այդպես է:

-«Գանձասար-Կապանը» երկու տարի է, ինչ չի կարողանում հաղթել «Միկայի» մարզադաշտում, դա ինչո՞վ է պայմանավորված:

-Չգիտեմ, թե ինչ ասեմ, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք հաղթանակի հասնել: Վերջին մեկ շաբաթում «Միկան» մի քանի հանդիպում է անցկացրել, եվրոպական առաջնություններում դա նորմալ է ու ցանկացած ֆուտբոլիստի համար սովորական երևույթ է:

-Ո՞վ է ֆավորիտը:

-Իհարկե, մենք ենք ֆավորիտը: Ինձ թվում է, որ հանդիպումն ավարտվելու է 2:1 կամ 2:0 հաշվով` հօգուտ «Գանձասար-Կապանի» և գոլերն էլ Խորեն Վերանյանն ու Ալեքսանդր Պետրսյանն են հեղինակելու:

«Միկա» – «Գանձասար-Կապան» հանդիպումը կայանալու է ապրիլի 18-ին, մեկնարկը` 14:40-ին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում