«Միկա» – «Գանձասար-Կապան». Հյուրերին հաջողվեց փրկել խաղը

«Միկա» – «Գանձասար-Կապան». Հյուրերին հաջողվեց փրկել խաղը

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի՝ «Միկա» – «Գանձասար-Կապան» հանդիպումը։

Առաջին խաղակեսում թիմերին չհաջողվեց բացել խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 47-րդ րոպեին, «Միկայի» կազմում անկյունայինի իրացումից հետո գլխի հարվածով գնդակը հյուրերի դարպասն ուղարկեց Ալեքսը։ «Գանձասար-Կապանին» միայն հանդիպման ավարտից րոպեներ առաջ հաջողվեց խփել փրկարար գնդակը. 86-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ալեքսանդր Պետրոսյանը։

Այս հանդիպումից հետո «Միկան» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ երկու խաղ պակաս անցկացրած «Գանձասար-Կապանը» հինգերորդ տեղում է` ակտիվում ունենալով 26 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 22-րդ տուր

«Միկա» – «Գանձասար-Կապան»՝ 1:1
Գոլերը` Ալեքս 47՛ – Պետրոսյան 85′

Հետևեք մեզ նաև Telegram-ում