Սուրեն Չախալյանը վերադարձել է «Ուլիս»

Սուրեն Չախալյանը վերադարձել է «Ուլիս»

Երևանի «Ուլիսի» գլխավոր բաժնետեր Վալերի Հովհաննիսյանը, թիմի խաղացողներին ներկայացրել է նոր մարզչին:

«Ուլիս» է վերադարձել թիմի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը, ով այսօր անցկացրել է առաջին մարզումը: Առաջնության մեկնարկում Չախալյանի գլխավորությամբ «Ուլիսը» անցկացրել էր 8 հանդիպում ու վաստակել 22 միավոր՝ տոնելով յոթ հաղթանակ ու մեկ խաղ էլ ավարտելով ոչ-ոքի արդյունքով:

«Ուլիսից» հեռանալուց հետո Սուրեն Չախալյանը գլխավորել էր «Արարատը»: Մի քանի օր առաջ Չախալյանը հրաժարական ներկայացրեց, որն էլ ընդունվեց «Արարատի» ղեկավարության կողմից: «Ուլիսը» Սուրեն Չախալյանի հետ պայմանագիր է կնքել մինչև մրցաշրջանի ավարտը հետագայում համագործակցությունը շարունակելու հնարավորությամբ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում