«Սպարտակը» հաղթեց «Մորդովիային», Մովսիսյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց «Մորդովիային», Մովսիսյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Մորդովիային»:

Սարանսկի «Ստարտ» մարզադաշտում կայացած խաղում Մուրատ Յակինի սաները 3:1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Սպարտակի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Կվինսի Պրոմեսը, մեկ գոլ էլ խփեց Յուրա Մովսիսյանը` աչքի ընկնելով խաղի վերջին րոպեին, իսկ դաշտի տերերի կազմում հաշիվը կրճատեց Իբրաիմա Նյասեն: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն իր թիմի մեկնարկային կազմում չէր և միայն 73-րդ րոպին փոխարինեց Վյաչեսլավ Կրոտովին:

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 39 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Մորդովիան» մնաց 25 միավորով` 10-րդ տեղում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Մորդովիա»-«Սպարտակ»` 1:3
Գոլերը` Նյասե 90+2՛ – Պրոմես 46՛, 78՛, Մովսիսյան 90+3՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում