«Ուլիսը» կարևոր հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ

«Ուլիսը» կարևոր հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:

Չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Ուլիսի» և «Փյունիկի» հանդիպումն ավարտվեց «Ուլիսի» հաղթանակով` 2:1 հաշվով: 12-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Կոնստանտին Մորոզովը: Նախքան ընդմիջման գնալը` 30-րդ րոպեին, Սեսար Ռոմերոյի գոլի շնորհիվ «Փյունիկը» վերականգնեց հաշվի հավասարությունը: «Ուլիսի» համար հաղթական գոլը 63-րդ րոպեին խփեց Իրակլի Գեպերիձեն:

Այս հաղթանակից հետո «Ուլիսն» ունի 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Փյունիկին» զիջելով 4 միավոր: Նշենք, որ և՛ «Փյունիկը», և՛ «Ուլիսը» մեկ հանդիպում պակաս են անցկացրել. այս թիմերը պետք է խաղան «Գանձասար-Կապանի» հետ:

Բարձրագույն խմբի առաջնություն, 22-րդ տուր

«Ուլիս»-«Փյունիկ»` 2:1
Գոլերը` Մորոզով 12՛, Գեպերիձե 63՛ – Ռոմերո 30՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում