Մլադենովիչի գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»

Մլադենովիչի գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին»

«Արարատի» անհաջող ելույթները շարունակվում են. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում «Արարատը» նվազագույն հաշվով պարտություն կրեց «Ալաշկերտից»: «Հրազդան» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 56-րդ րոպեին խփեց Դուշան Մլադենովիչը:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» շարունակում է մնալ վերջին տեղում` ակտիվում ունենալով ընդամենը 8 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 22-րդ տուր

«Արարատ»-«Ալաշկերտ»` 0:1
Գոլը` Մլադենովիչ 56՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում