«Գանձասար-Կապանը» հեռացրել է խաղադրույք կատարած ֆուտբոլիստին

«Գանձասար-Կապանը» հեռացրել է խաղադրույք կատարած ֆուտբոլիստին

«Գանձասար-Կապանի» ղեկավարությունը որոշել է թիմից հեռացնել 27-ամյա ձախ եզրային պաշտպան Արտաշես Զաքարյանին:

Արտաշես Զաքարյանը խաղադրույք է կատարել «Գանձասար-Կապանի» մասնակցությամբ խաղում: Այդ մասին իմանալով` ակումբի ղեկավարությունը որոշել է Արտաշես Զաքարյանին անհապաղ հեռացնել թիմից: Տեղեկացնում է «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ  Արտաշես Զաքարյանն այս մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում