«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին»

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Արարատին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի հետնապահ «Արարատը» հերթական պարտությունը կրեց: Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կայացած «Շիրակ»-«Արարատ» խաղում դաշտի տերերը չորս անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Գոռ Մալաքյանը և Միլոշ Ստամենկովիչը, իսկ Ժան-Ժակ Բուգուին դարձավ դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Շիրակն» ունի 44 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» շարունակում է մնալ վերջին` ութերորդ հորիզոնականում` ակտիվում ունենալով ընդամենը ութ միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 23-րդ տուր

«Շիրակ»-«Արարատ»` 4:0
Գոլերը` Բուգուի 24′, 72′, Մալաքյան 38′, Ստամենկովիչ 49′

Հետևեք մեզ նաև Telegram-ում