«Բանանց»-«Ուլիս»` 3:0, Վալտեր Պողոսյանը` դուբլի հեղինակ

«Բանանց»-«Ուլիս»` 3:0, Վալտեր Պողոսյանը` դուբլի հեղինակ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Բանանցը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Ուլիսի» նկատմամբ:

Ժոլտ Հոռնյակի սաները երեք անպատասխան գոլ խփեցին Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը. 9-րդ րոպեին հաշիվը բացեց Նաիրի Մինասյանը, իսկ Վալտեր Պողոսյանը դարձավ դուբլի հեղինակ` աչքի ընկնելով 18-րդ և 75-րդ րոպեներին:

Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, եզրափակում է լավագույն եռյակը` ակտիվում ունենալով 41 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 23-րդ տուր

«Բանանց»-«Ուլիս»` 3:0
Գոլերը`  Մինասյան 9′, Պողոսյան 18′, 75′

Լուսանկարները` «Բանանցի»` Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում