Ինձագին վիճաբանել է «Միլանի» ֆուտբոլիստների հետ

Ինձագին վիճաբանել է «Միլանի» ֆուտբոլիստների հետ

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի` «Ուդինեզե»-«Միլան» (2:1) հանդիպումից հետո «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին վիճաբանել է ֆուտբոլիստների հետ:

«Corriere della Sera»-ն հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել ակումբի ավտոբուսում: Միլան վերադառնալուց առաջ Ինձագին խնդրել է ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին դուրս գալ ավտոբուսից, որպեսզի առանձին խոսի իր սաների հետ: Խոսկացության ժամանակ Ինձագին նշել է, որ ֆուտբոլիստներն արժանի չեն կրել «Միլանի» մարզաշապիկը: Մարզչի հայտարարությունը զայրացրել է խաղացողներին, որոնցից մեկը (անուն չի նշվում) բացականչել է. «Մենք, հնարավոր է, արժանի չենք, բայց դուք հաստատ արժանի չեք լինել «Միլանի» մարզիչը»:

Հաղորդվում է նաև` «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին այնքան է զայրացրել պարտությունը, որ նա որոշել է անմիջապես աշխատանքից ազատել Ֆիլիպո Ինձագիին, սակայն Գալիանիիի հետ զրույցից հետո մտափոխվել է:

Հավելենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում «Միլանը» 9 պարտություն է կրել և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում