Արտագնա խաղում «Միկան» հաղթեց «Ալաշկերտին

Արտագնա խաղում «Միկան» հաղթեց «Ալաշկերտին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Միկան» հյուրընկալվելիս առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ:

Արամ Ոսկանյանի սաները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Ալեքսը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը: Նախքան ընդմիջման գնալը` 30-րդ րոպեին, Արտակ Գրիգորյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում դաշտի տերերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 71-րդ րոպեին այս խաղի վերջին գոլը խփեց Միհրան Մանասյանը:

Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 32 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Ալաշկերտը» հինգերորդ տեղում է` ակտիվում ունենալով  28 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 23-րդ տուր

«Ալաշկերտ»-«Միկա»` 1:2
Գոլերը` Մանասյան 71՛ – Ալեքս 7՛, Գրիգորյան 30՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում