Մովսիսյանի օգնությամբ «Սպարտակը» հաղթեց «Ռուբինին» (տեսանյութ)

Մովսիսյանի օգնությամբ «Սպարտակը» հաղթեց «Ռուբինին» (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Սպարտակի» մրցակիցը Կազանի «Ռուբինն» էր:

Մոսկվայում կայացած խաղում Մուրատ Յակինի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց: Հանդիպման միակ գոլը 91-րդ րոպեին Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո պփեց Կվինսի Պրոմեսը:

Նշենք, որ  Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողն այսօր ևս պահեստայինների թվում էր և միայն 72-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ` փոխարինելով Պատրիկ Էբերտին:

Այժմ «Սպարտակն» ունի 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Ռուբինը» 5-րդ տեղում է` ակտիվում ունենալով 43 միավոր:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Սպարտակ»-«Ռուբին»` 1:0
Գոլը` Պրոմես 90+1՛

Խաղի տեսաամփոփումը կարող եք դիտել այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում