«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին»

«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկը» հյուրընկալվել էր Կապանի «Գանձասար Կապանին»: «Գանձասար» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին. միակ գոլը 84-րդ րոպեին խփեց Նարեկ Ասլանյանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը», որ մեկ հանդիպում պակաս է անցացրել, ունի 48 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ երկու խաղ պակաս անցկացրած «Գանձասարը» մնաց վեցերորդ տեղում` ակտիվում ունենալով 26 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 23-րդ տուր

«Գանձասար Կապան»-«Փյունիկ»` 0:1
Գոլը` Ասլանյան 84՛

Լուսանկարները` «Գանձասարի»` Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում