USD
EUR
RUB

Մարզիչն ինձ երկրորդ թիմ տեղափոխեց ապրիլի 24-ին. Արազ Օզբիլիսի սկանդալային հարցազրույցը

 

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական «Спорт-Экспресс» պարբերականին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Մի քանի օր առաջ «Սպարտակը» պաշտոնապես կորցրեց չեմպիոն դառնալու հնարավորությունները 13-րդ մրցաշրջանն անընդհատ։ «Կարմրասպիտակների» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն անհաջողությանը կողքից էր նայում. նա դաշտ դուրս չի եկել անցյալ տարվա հունիսից ծնկի խաչաձև կապանների կտրվածքի պատճառով, սակայն մարտից պատրաստ էր դաշտ վերադառնալ և օգնել թիմին։ Սակայն, Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերով, նրան դա անելու հնարավորություն չի տվել «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը։ Օզբիլիսը որոշել է պատմել «СЭ»-ին այն ամենն, ինչ մտածում է մարզչի և թիմում իրադրության մասին։

-Պաշտոնական վարկածով ես դեռևս վնասվածք ունեմ,-ասում է Օզբիլիսը։ - Բոլորն այդպես են մտածում, քանի որ ակումբից նրանց այդպես են ասում։ Իրականում ես արդեն վաղուց ինձ հիանալի եմ զգում և պատրաստ եմ հարյուր տոկոսով։ Ավելի քան մեկ ամիս առաջ ես ավարտել եմ աշխատանքը ֆիզպատրաստության մարզիչ Խավյերի հետ։ Հասկանալի է, որ դրանից հետո ինձ անհրաժեշտ էին խաղային պայմաններ, որ հնարավորինս արագ վերականգնեմ իմ մակարդակը։ Սակայն վերջին հինգ-վեց շաբաթներին ես ամենևին չեմ ավելացրել։ Ինձ թույլ չեն տալիս դա անել...

– Ո՞վ և ինչո՞ւ։

– Ես թիմի հետ վերջին մարզումն անցկացրել եմ ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին՝ «Մորդովիայի» հետ հանդիպման նախորդ օրը։ Հաջորդ օրը Սարանսկում մենք հաղթեցինք, և մարզիչը որոշեց խաղացողներին երեք օրով հանգիստ տալ, իսկ ինքն իր օգնականների հետ մեկնեց Շվեյցարիա։ Թիմում ոչ մեկը չմնաց։ Ինձ ինչ-որ վարժություններ տվեցին և ասացին, որ մարզասրահում պարապեմ, իսկ ինձ համար հիմա ամեն օրը կարևոր է։ Ինձ, փաստորեն, չորս օրով հեռացրին ֆուտբոլային դաշտից և զրկեցին գնդակից։ Չեմ հասկանում՝ ինչպես կարող են պրոֆեսիոնալ ակումբում բոլոր չորս մարզիչները միաժամանակ հեռանալ թիմից և որևէ մեկին չթողնել խաղացողի հետ, ում հարկավոր է հնարավորինս արագ շարք վերադառնալ։

– Եվ ի՞նչ արեցիք Դուք։

– Ասացի՝ խնդիր չկա։ Մի ամբողջ տարի եմ անցկացրել մարզասարքերի վրա, մի քանի օր էլ կանցկացնեմ։

– Յակինի հետ խոսել և բացատրություն ստանալ չփորձեցի՞ք։

– Դրանում առանձնակի իմաստ չկա։ «Սպարտակի» բժիշկներն ու ֆիզպատրաստության մարզիչներն իսկական պրոֆեսիոնալներ են, իմ կարիերայում հանդիպած լավագույններից։ Իսկ մարզչական շտաբի հետ խնդիրները կանոնավոր բնույթ ունեն։

– Ի՞նչ տիպի խնդիրներ են։

– Անհրաժեշտ հաղորդակցության բացակայությունը։ Հնարավոր է՝ այնքան էլ նորմալ չէ, երբ մարզման ժամանակ չես հասկանում՝ ինչ են ուզում քեզնից, և միշտ այդ մասին հարցնում ես մարզչին։ Ես ոչ միայն իմ մասին եմ խոսում։

– Ի՞նչ եղավ հետո։

– Չորեքշաբթի օրը մարզիչները վերադարձան, և մեզ միանգամից երկու մարզում էր սպասվում։ Մեկի ժամանակ ես մարզվեցի ընդհանուր խմբում, մյուսի ժամանակ՝ Դենիս Գլուշակովի և Ժոաու Կարլոսի հետ։ Ամեն ինչ նորմալ էր, ինձ հիանալի էի զգում։ Ես միայն ասել եմ Յակինին, որ սա առաջին անգամ է վերջին մեկ տարվա մեջ, որ օրվա ընթացքում երկու անգամ եմ մարզվում։ Հաջորդ օրը մարզումից հետո անխուսափելի հոգնածություն զգացի ծնկիս մկաններում, ընդ որում ոչ թե վիրահատված, այլ մյուս ծնկիս, և այդ մասին ինքս ասացի մարզչին։ Իսկ ուրբաթ օրը Յակինը հավաքեց բոլոր բժիշկներին և մարզիչներին ու ասաց, որ ես պատրաստ չեմ։ Ես կատարվածից ցնցված էի, և ոչ միայն ես։

– Այդ թվում նաև ֆիզպատրաստության մարզի՞չը։

– Իհարկե։ Ես անցել եմ բոլոր ստուգումները, իմ արդյունքները գերազանց էին։ Եվս մեկ անգամ եմ կրկնում, ես արդեն վաղուց պատրաստ էի, այդ մասին բոլորը գիտեին։ Իսկ նման փոքր խնդիրներ յուրաքանչյուր ֆուտբոլիստի մոտ էլ լինում են։

 

– Անիմա՞ստ էր Յակինին ինչ-որ բանում հակադարձելը։

– Նա միշտ կրկնում էր «Ինձ պետք են միայն առողջ խաղացողներ» արտահայտությունը։ Ասում էր, որ չի կարող մարզում անցկացնել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների հետ։ Եվ այդ ամենից հետո նա ինձ հանեց հիմնական կազմից և ուղարկեց երկրորդ կազմ, որն, ի դեպ, արհեստական խոտածածկի վրա է մարզվում...

– …

– Ես չեմ ուզում խաղալ մի մարզչի համար, ով ինձ այդպես է վերաբերվում, ով չի ցանկանում, որ ես մարզվեմ, խաղամ։ Ինձ համար բարդ է հասկանալը՝ ինչպե՞ս կարող է ամբողջ մարզչական շտաբոլ երեք օրով հեռանալ թիմից և խաղացողների հետ ոչ մեկին չթողնել։ Հատկապես նրանց հետ, ովքեր դրա կարիքն ունեն։ Ես ամբողջ տարին ջանասիրաբար վերականգնվել եմ, օրերն եմ հաշվել, թե երբ եմ դաշտ վերադառնալու, բայց ինձ թույլ չեն տալիս դա անել։ Ես չեմ խնդրում, որ ինձ միանգամից հիմնական կազմում դաշտ դուրս բերեն, ես միայն ցանկանում եմ մարզվել թիմի հետ, որ ավելի արագ մարզավիճակ հավաքեմ և պատրաստ լինեմ օգնելու «Սպարտակին»։

– Որն այս կիրակի հերթական անգամ կորցրե՞ց չեմպիոն դառնալու հնարավորությունը։ Ի՞նչ եք կարծում, Յակինի պատճառո՞վ։

– Չեմ ուզում խոսել նրա մասին, որպես մարզչի, ես նույնիսկ չեմ խաղացել նրա գլխավորությամբ։ Բայց մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքով և թիմում այդպիսի մթնոլորտով հաջողության չես հասնի։ Ե´վ ես, և´ մյուս ֆուտբոլիստները ոչինչ չենք հասկանում այն ամենից, ինչ կատարվում է թիմում։

– Ձեր իրավիճակի մասին ի՞նչ են խոսում Ձեր թիմակիցները։

– Նրանք չեն հավատում այն ամենին, ինչ կատարվում է։ Երբ միասին ենք մարզվում, նրանք չեն հավատում, որ ես մի տարի դաշտում չեմ եղել։ Երբ ինձ երկրորդ կազմ ուղարկեցին, նրանք չէին հավատում, որ ինձ հետ նման կերպ են վարվում։ Հարցնում են՝ ինչո՞ւ, և ես չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։

– Եվ ամեն դեպքում, այդ առնչությամբ ինչ-որ մտքեր հավանաբար ունե՞ք։

– Ես միշտ հեռու եմ վանել ինձնից այդ մտքերը, բայց հիմա հարցնում եմ ինձ՝ կարո՞ղ է պատահել, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ես հայ եմ, իսկ մարզիչը՝ թուրք։

– Իսկ այդ մասին ի՞նչ է մտածում Յուրա Մովսիսյանը։

– Ի՞նչ կարող է մտածել մարդը, ով վերջին տարիներին մրցաշրջանի ընթացքում 15 գոլից պակաս չի խփել, բայց նրան միանգամից դադարում են վստահել և դաշտ դուրս բերել։ Նա, ի՞նչ է, կարող էր երկրի լավագույն հարձակվողներից մեկից այդքան արագ վերածվել պահեստայինի՞։ Իսկ գուցե խնդիրը նրա մեջ չէ՞։

– Չեմ կարող չհարցնել՝ ինչպե՞ս անցկացրիք ապրիլի 24-ը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի օրը։

– Դա ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ, բայց այն մասին, որ ինձ արտաքսում են «Սպարտակի» հիմնական կազմից, Յակինն ինձ հաղորդեց հենց այդ օրը...

Լրահոս
ՉԼ. Մեսսին չի խաղա Կիևի Դինամոյի դեմ խաղում Լանգլե. Պիկեի կորուստը լրջագույն կորուստ է Բարսելոնայի համար Մխիթարյանը ` Whoscored-ի խորհրդանշական հավաքականում Ռոման ներկայացրել է Մխիթարյանի ֆենոմենալ գոլը՝ անիմացիայով (տեսանյութ) Նեյմարը կրկին դատի է տվել Բարսելոնային Վրաստանի դեմ խաղի նախախաղային ասուլիսին կմասնակցեն Կապառոսն ու Գևորգ Ղազարյանը Մանչեսթեր Յունայթեդը կամային հաղթանակ տարավ Վանի դարպասապահը մեկնել է առաջնագիծ Արոնյանը «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում կանցկացնի Միլան-Լիլ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր ԵԼ. Մխիթարյանը բացում է հաշիվը Կլուժի հետ խաղում (տեսանյութ) Adidas-ը դադարեցրել է համագործակցությունն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Վարդան Բիչախչյան. Ճիշտ է՝ հաղթեցինք, բայց չեմ կարող բավարարված մնալ այս խաղից Առաջին խաղակեսից հետո Վանը հաղթում է Լոռիին (տեսանյութ) Պաշտոնական. ՈՒԵՖԱ-ն Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից Ատալանտա-Լիվերպուլ. մեկնարկային կազմեր. ՈՒՂԻՂ Le Parisien․ ՈՒԵՖԱ-ն կարող է Բաքվին զրկել Եվրո-2020-ի խաղերը հյուրընկալելու իրավունքից Մանչեսթեր Սիթին պայմանագիր է պատրաստում Մեսսիի համար Մարադոնայի բժիշկը պատմել է՝ ինչու է նա հոսպիտալացվել Սամբոյի աշխարհի առաջնությունը կանցկացվի առանց հանդիսատեսի Գանձասար-Կապանը որոշում է կայացրել ելույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է Ծեծի են ենթարկվել մրցավարն ու ՀՖՖ տեսուչներից մեկը․ ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Հենրիխ Մխիթարյան. «Առաջ, «Ռոմա». Առաջ, Հայաստան» Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր Արցախը. Արթուր Աբրահամը միացել է ակցիային ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է հղել Բենզեման կհեռանա Ռեալից, եթե ակումբը գնի Մբապպեին Լոռին տանը նվազագույն հաշվով հաղթեց Արարատին ՄՕԿ-ը մտահոգ է ծանրամարտի ֆեդերացիայում տեղի ունեցած զարգացումներով Ռամոսն ու Ռեալը չեն կարողանում համաձայնության գալ 200 հազար դրամ՝ հիմնադրամներին․ Կայացավ գրոսմայստեր Մարիա Գևորգյանի բարեգործական մրցաշարը Հավաքականի 3 ֆուտբոլիստ Whoscored-ի վարկածով` ԱL-ի C դիվիզիոնի 2-րդ խմբի` տուրի խորհրդանշական հավաքականում Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց 9-րդ տուրում, Կարլսենը՝ մրցաշարի հաղթող Սոլոմոն Ուդոն նշեց նորամուտը Հայաստանի հավաքականում Ազարը չի խաղա Բարսելոնայի դեմ Դենիս Ջորկաեֆը կոչով դիմել է Էմանուել Մակրոնին (տեսանյութ) Հայտնի է Էստոնիա-Հայաստան խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը Ըմբշամարտ. Աշխարհի առաջնությունը կկայանա Բելգրադում Հայերի հզոր երթը. Մխիթարյանը՝ Լոս Անջելեսի բողոքի ցույցերի մասին
website by Sargssyan