Օզբիլիսը կարող է տուգանվել հարցազրույցի համար

Օզբիլիսը կարող է տուգանվել հարցազրույցի համար

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է տուգանվել ռուսական «Спорт-Экспресс» պարբերականին տված աղմկահարույց հարցազրույցի համար։

Ֆուտբոլիստը այլ պարբերականի հարցազրույց տալուց առաջ ակումբի մամուլի քարտուղարության համաձայնությունը չի ստացել, ինչի պատճառով կարող է զգալի տուգանք վճարել։ Ակնկալվում է, որ «Սպարտակը» այսօր պաշտոնապես կհայտարարի այդ մասին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում