Օզբիլիս. Լրագրողն իմ խոսքերն աղավաղել է

Օզբիլիս. Լրագրողն իմ խոսքերն աղավաղել է

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով նախօրեին հրապարակված հարցազրույցում սուր քննադատության էր ենթարկել ակումբի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին, «Championat.com»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ իր խոսքերը սխալ են հասկացվել։

-Այո, ես հասկանում եմ, որ, հնարավոր է, չմտածված սխալ եմ թույլ տվել՝ զրուցելով լրագրողի հետ առանց ակումբի մամուլի ծառայության թույլտվության։ Դրանով խախտել եմ ակումբի գովազդային էթիկան, և, միանշանակ, պատրաստ եմ պատիժ կրելու։ Բայց երբ այսօր կարդացի այդ հարցազրույցը, անկեղծ ասած, պարզապես ցնցված էի։ 

Առաջինը, ես չեմ հիշատակել այլ ֆուտբոլիստների այդ հարցազրույցի համատեքստում։ Դա միայն իմ խնդիրն է, չեմ ցանկանում դրան որևէ մեկին խառնել։ Իմ անունից գրված այն բառերը, թե «Սպարտակի» խաղացողները չեն հասկանում՝ ինչ է կատարվում թիմում, սուտ են։

Երկորդը, ես ծնվել եմ Թուրքիայում, այնտեղ ապրում են իմ ազգականները, ես թուրքերեն եմ խոսում, այդ թվում նաև թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ, և բազմաթիվ թուրք ընկերներ ունեմ։ Այդ պատճառով էլ ոչ մի ազգային հարցի մասին խոսք չի կարող լինել։

Հնարավոր է՝ թղթակիցը պարզապես փորձել է իր մտքերը ներկայացնել որպես իմը՝ դրանով խեղաթյուրելով իմաստը։ Այն, ինչ ես ասել եմ նրան, հետևյալն է՝ որևէ մեկի մոտ կարող են նման գաղափարներ առաջանալ, բայց միայն թե ոչ ինձ մոտ,-հայտարարել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում