Ասխաբաձե. Օզբիլիսը պետք է պատժվի ոչ պրոֆեսիոնալ քայլի համար

Ասխաբաձե. Օզբիլիսը պետք է պատժվի ոչ պրոֆեսիոնալ քայլի համար

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն անդրադարձել է թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի աղմկահարույց հարցազրույցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ Օզբիլիսը քննադատական խոսքեր էր հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինին։

-Այսօր առավոտյան հանդիպել եմ Օզբիլիսին և բավական կոշտ զրուցել նրա հետ: Արազը խախտել է պայմանագրային պարտավորությունները և տեղեկացվել, որ զգալիորեն մեծ գումարի պարգևավճարից կզրկվի: Օզիբլիսն ընդունել է, որ հույզերի ազդեցությամբ սխալ է թույլ տվել, որի համար պատրաստ է պատիժ կրել: Նա նաև հայտարարել է, որ շատ իր խոսքեր աղավաղված են:

Ցանկացած իրավիճակում ֆուտբոլիստը միշտ պետք է առաջին հերիթն պրոֆեսիոնալիզմ դրսևորի և հետևի ակումբի քաղաքականությանն ու պայմանագրին: Ստեղծված իրավիճակը կքննարկենք գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ և համապատասխան որոշում կկայացնենք:

Իսկ լրագրողներին և լրատվամիջոցներին, ովքեր փորձում են շահարկել նմանատիպ թեմաները պարզապես դիտողականության ապահովման համար, ես պարզապես խղճում եմ,- ասել է պաշտոնյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում