«Սպարտակը» տրանսֆերի է հանում Օզբիլիսին ու Մովսիսյանին

«Սպարտակը» տրանսֆերի է հանում Օզբիլիսին ու Մովսիսյանին

Մոսկվայի «Սպարտակի» բաժնետոմսերի հիմնական մասի սեփականատեր և տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Լեոնիդ Ֆեդունը հրահանգել է ակումբի ղեկավարությանը զբաղվել թիմի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի համար նոր ակումբների որոնմամբ, գրում է «Известия»-ն՝ նշելով, որ «Սպարտակը» պատրաստ է դիտարկել ցանկացած առաջարկություն։

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Օզբիլիսը հարցազրույց էր տվել ռուսական պարբերականներից մեկին։ Աղմկահարույց հարցազրույցում ֆուտբոլիստը մեղադրանքներ էր ուղղել թիմի գխավոր մարզիչ Մուրատ Յակինի հասցեին։ Հետագայում Օզբիլիսը հայտարարել էր, որ իր շատ ասածներ խեղաթյուրված են ներկայացվել։

Աղբյուրների հավաստմամբ, Ֆեդունն հարցազրույցի հայտնվելը կապում է «Սպարտակի» սեփականատերերից մեկի՝ Ջեվան Չելոյանցի դիրքորոշման հետ, ով ի սկզբանե դեմ է եղել թիմի ղեկը ազգությամբ թուրք Մուրատ Յակինին վստահելուն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում