Սամվել Մելքոնյան. Ինձ համար հաճելի է այս «Ուլիսի» հետ խաղալը

Սամվել Մելքոնյան. Ինձ համար հաճելի է այս «Ուլիսի» հետ խաղալը

«Գանձասար-Կապանի» ամենաարագավազ ֆուտբոլիստը` Սմբուլն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Հայաստանի Բարձչագույն խմբի առաջնության 24-րդ տուրի` «Ուլիսի» հետ առաջիկա խաղից ունեցած ակնկալիքներից:

-Ի՞նչ սպասելիքներ ունես առաջիկա խաղից:

-Մենք պետք է հաղթենք ու ամենակարևորը արդյունքի հասնենք: Ուրիշ ոչնչի մասին չենք մտածում:

-Դժվա՞ր է լինելու:

-Իհարկե, դժվար է լինելու, երկու կողմերի համար էլ: Ճիշտ է` մենք վերականգնվելու քիչ ժամանակ ենք ունեցել, բայց մեր թիմի համար այն խնդիր չի եղել, մենք բոլորս էլ մարտական ենք տրամադրված, մեզնից և ոչ մեկ հոգնած չէ, բոլորն էլ պատրաստ են, այն էլ շատ լավ:

-Մրցակցի մասին, ի՞նչ կասես:

-Ինձ համար հաճելի է այս «Ուլիսի» հետ խաղալը, որովհետև մրցակիցը շատ լավ թիմ է: Կարևորը` այդ թիմի բոլոր տղաները ֆուտբոլային են:

-Մրցակցի ո՞ր ֆուտբոլիստից է պետք ամենաշատը վախենալ:

-Մենք ոչ մեկից էլ չենք վախենում: Ինձ թվում է, որ մրցակիցը կոլեկտիվ ֆուտբոլ է դավանում, այնպես էլ չէ, որ ինչ-որ մեկից պետք է վախենանք: Կարծում եմ` բոլոր թիմերում էլ հավասարազոր ֆուտբոլիստներ են հանդես գալիս` մեկը մի քիչ ուժեղ, մյուսը` մի քիչ թույլ:

-Նախորդ խաղում «Ուլիսի» նկատմամբ առավելություն ունեիք, ի՞նչն էր պատճառը, որ հաջողության չհասաք:

-Չգիտեմ, միգուցե մեծ էր նաև բախտի գործոնը, քանի որ պահեր ունեինք, որոնք կարող էինք օգտագործել, իրացնել և հաղթել: Պարզապես բախտներս չբերեց:

– Ի՞նչ հաշիվ ես կանխատեսում:

-Հաշիվ չեմ կարող կանխատեսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում