Յակին. Օզբիլիսը ներողություն է խնդրել, ինձ համար հարցը փակված է

Յակին. Օզբիլիսը ներողություն է խնդրել, ինձ համար հարցը փակված է

Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն անդրադարձել է թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հարցազրույցին, որում վերջինս սուր քննադատության էր ենթարկել շվեյցարացի մասնագետին։

-Ցավում եմ այդ միջադեպի համար ու հերքում Արազի ներկայացրած բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքերն ինձ ցավ պատճառեցին, շատ էի հիասթափված։ Երբեք չէի մտածի, որ ֆուտբոլիստը մարզչի որոշումը կարող է նման կերպ մեկնաբանել։ Օզբիլիսը ներողություն է խնդրել և տուգանվել ակումբի կողմից։ Ինձ համար դրանով հարցը փակված է,-ասել է Յակինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում