«Ուլիսն» ու «Գանձասար Կապանը» հաղթողին չորոշեցին

«Ուլիսն» ու «Գանձասար Կապանը» հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հանդիպեցին «Ուլիսն» ու «Գանձասար Կապանը»։ 

Թիմերին այդպես էլ չհաջողվեց բացել խաղի հաշիվը։ Ընթացիկ մրցաշրջանում երրորդ անգամ թիմերը բաժանվեցին առանց միմյանց դարպասը գրավելու և հաղթողին որոշելու։ Այս հանդիպումից հետո «Ուլիսն» ունի 43 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Գանձասար Կապանը» 5-րդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 28 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 24-րդ տուր

«Ուլիս»-«Գանձասար Կապան»` 0:0

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում