«Սպարտակ»-«Զենիթ»` 1:1, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ

«Սպարտակ»-«Զենիթ»` 1:1, Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր ու Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։

Հանդիպման 48-րդ րոպեին Ռոմուլոն առաջ մղեց սպարտակցիներին, իսկ ավելացված ժամանակի առաջին րոպեին Հալկը խփեց պատասխան գնդակը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման մտավ 70-րդ րոպեին:

Այս հանդիպումից հետո «Զենիթն» ունի 60 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Սպարտակը» 5-րդ տեղում է` ակտիվում ունենալով 43 միավոր:

Ռուսաստանի առաջնություն, 26–րդ տուր

«Սպարտակ»-«Զենիթ»` 1:1
Գոլերը` Ռոմուլո 48՛ – Հալկ 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում