Գոլառատ խաղում «Շիրակը» և «Միկան» հաղթողին չորոշեցին

Գոլառատ խաղում «Շիրակը» և «Միկան» հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Շիրակը» հյուրընկալվել էր «Միկային»: «Միկա» մարզադաշտում կայացած խաղում թիմերը ոչ-ոքի խաղացին` խփելով երկուական գոլ: Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Գևորգ Կարապետյանը և Վարդգես Սաթումյանը, իսկ «Շիրակի» գոլերը խփեցին Դրիսա Դիրասուբան ու Դավիթ Մարիկյանը:

Այս հանդիպումից հետո «Շիրակն» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Փյունիկին» զիջելով 6 միավորով: «Փյունիկը» դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել: «Միկան» եզրափակում է լազագույն քառյակը` ակտիվում ունենալով 33 միավոր:

Բարձրագույն խումբ, 24-րդ տուր

«Միկա» – «Շիրակ»` 2:2 
Գոլերը` Կարապետյան 51՛, Սաթումյան 78՛ – Դիրասուբա 37՛, Մարիկյան 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում