«Վալենսիան» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

«Վալենսիան» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Վալենսիան» հաղթանակ տոնեց «Էյբարի» նկատմամբ: «Մեստալյա» մարադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: «Չղջիկների» կազմում աչքի ընկան Նիկոլաս Օտամենդին, Դանիել Պարեխոն և Պակո Ալկասերը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Միկել Արուաբարենան:

Այժմ «Վալենսիան» ունի 72 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Էյբարը» 16-րդ տեղում է` ակտիվ ունենալով 31 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վալենսիա»-«Էյբար»` 2:1
Գոլերը` Օտամենդի 25՛, Պարեխո 56՛, Ալկասեր 71՛ – Արուաբարենա 84՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում