«Նապոլին» վեց րոպեում ջախջախել է «Միլանին» (տեսանյութ)

«Նապոլին» վեց րոպեում ջախջախել է «Միլանին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի է ունեցել Նեապոլում, ուր տեղի «Նապոլին» սեփական հարկի տակ խոշոր հաշվով առավելության է հասել «Միլանի» նկատմամբ:

Հանդիպման առաջին րոպեից «Միլանը» մնացել է տասը հոգով։ Սեփական տուգանային հրապարակում կատարած խախտման համար խաղադաշտից հեռացվել է պաշտպան Մատիա դե Շիլիոն, սակայն Իգուայինը չի կարողացել իրացնել 11 մետրանոցը։

երկրորդ խաղակեսի միջնամասում, այնուամենայնիվ. «Նապոլին» կարողացել է երեք գնդակ խփել և հաղթել խոշոր հաշվով։

«Նապոլի» – «Միլան»` 3:0
Գոլերը` Համշիկ 70, Իգուային 74, Գաբիադինի 76

Հետևեք մեզ նաև Telegram-ում