Հայաստանի գավաթի եզրափակիչը կդատեն իտալացի մրցավարներ

Հայաստանի գավաթի եզրափակիչը կդատեն իտալացի մրցավարներ

Մայիսի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը «Փյունիկի» և «Միկայի» միջև:

Հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը՝ Ջանլուկա Ռոկիի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Ռիկարդո դի Ֆիորեն և Անդրեա Մարցալոնին։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում