Կամո Հովհաննիսյան. Չենք բավարարվելու նվաճած տիտղոսով

Կամո Հովհաննիսյան. Չենք բավարարվելու նվաճած տիտղոսով

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Փյունիկ»-«Միկա» (3:1) հանդիպումից հետո Կամո Հովհհանիիսյանը, ով մեծ ներդրում ունեցավ իր թիմի հաղթանակում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ընդգծեց` լիովին արժանի էին այս տիտղոսին:

«Առաջին գոլից հետո 11-մետրանոցից գնդակ ընդունեցինք, բայց վճռական էինք տրամադրված և հաղթեցինք: Մենք 3 գոլ խփեցինք և արժանիորեն հաթեցինք: Հաղթանկաներից չես կշտանում, ինչքան շատ, այնքան լավ: Դժվար է գավաթակիր դառնալը, բայց ավելի դժվար է այդ հաղթանակը պահպանելը, իսկ եռակի անգամ դառնալն էլ ավելի բարդ է դրա համար շատ ուրախ ենք»:

Խոսելով Բարձրագույն առաջնության մասին` Կամո Հովհաննիսյանն ասաց, որ իրենք մտադիր են այս տարի դառնալ նաև Հայաստանի չեմպիոն. «Այնպես որ, չենք բավարարվելու այս նվաճած տիտղոսով»,-հավելեց ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում