Դիեգո Ալվես. Կասիլյասի հետ կատարվողն ապացուցում է, որ ֆուտբոլը հիշողություն չունի

Դիեգո Ալվես. Կասիլյասի հետ կատարվողն ապացուցում է, որ ֆուտբոլը հիշողություն չունի

«Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» իր գործընկեր Իկեր Կասիլյասի խաղը ընթացիկ մրցաշրջանում։ «Արքայական ակումբի» դարպասապահը հաճախ է քննադատությունների թիրախ դառնում։

-Կասիլյա՞սը։ Հարցն այն է, որ ֆուտբոլը հիշողություն չունի։ Իկերն արժանի է հարգանքի այն ամենի համար, ինչ արել է իսպանական ֆուտբոլի և «Ռեալի» համար, ինչպես նաև որպես պրոֆեսիոնալ և որպես մարդ։

Կարծում եմ, որ մարդիկ հարգում են նրան, սակայն միաժամանակ ուզում են, որ նա առավելագույնս օգտակար լինի իր թիմին։ Ֆուտբոլն այդպիսին է, սակայն Կասիլյասի պատմությունն իսպանական ֆուտբոլում չի կարելի մոռանալ,-ասել է Ալվեսը «AS»-ին։

Հավելենք, որ Կասիլյասի և Ալվեսի թիմերը հանդիպելու են Պրիմերայի 36-րդ տուրի շրջանակներում մայիսի 9-ին, Մադրիդում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում