Անչելոտի. Գիտակցում ենք` «Վալենսիայի» հետ խաղը եզրափակչի նշանակություն ունի

Անչելոտի. Գիտակցում ենք` «Վալենսիայի» հետ խաղը եզրափակչի նշանակություն ունի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Վալենսիայի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղադաշտ է դուրս բերելու ուժեղագույն ֆուտբոլիստներին:

-Հոգեբանական տեսանկյունից թիմը լավ վիճակում է: Մենք գիտակցում ենք, որ «Վալենսիայի» հետ խաղը եզրափակչի նշանակություն ունի: «Վալենսիայի» և «Յուվենտուսի» հետ խաղերը Մադրիդում ենք անցկացնելու, իսկ դա մեզ առավելություն է տալիս: Այժմ կենտրոնացած եմ առաջիկա խաղի վրա: Չեմ պատրաստվում կազմի նշանակալի փոփոխություններ կատարել, ուժեղագույն կազմով ենք խաղալու,-Անչելոտիի խոսքերը մեջբերված են «AS»-ից:

Իտալացի մասնագետը նաև նշել է, որ շարունակում է վստահել Սերխիո Ռամոսին, ով «Յուվենտուսի» հետ խաղից հետո դարձել է քննադատությունների թիրախ:

-Ես վստահում եմ Ռամոսին: Եթե շարունակում նրան միջին գծում օգտագործել, դա վատ որոշում չի լինի,-եզրափակել է մարզիչը:

«Ռեալ»-«Վալենսիա» հանդիպումը կայանալու է մայիսի 9-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին: Այս խաղից առաջ մադրիդյան թիմը 2 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային», իսկ «Վալենսիան» զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 73 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում