Թվերը խոսում են. Հանգստյան օրերի գլխավոր խաղերի ամենահետաքրքիր փաստերը

Թվերը խոսում են. Հանգստյան օրերի գլխավոր խաղերի ամենահետաքրքիր փաստերը

Մեսսին վազում է ինքն իր հետևից, Մոուրինյուից արդյունավետ է միայն Հիդդինկը, իսկ «Միլանը» մոտ է 1986 թ. հակառեկորդին: Եվրոպական թոփ առաջնություններում այս հանգստյան օրերին սպասվող գլխավոր իրադարձությունների վերաբերյալ ամենահետաքրքիր փաստերը ներկայացնում ենք ստորև։

Գերմանիա, «Բավարիա» – «Աուգսբուրգ»

«Բավարիան» հաղթել է «Աուգսբուրգի» դեմ վերջին 7 հանդիպումներից 6-ում։ Միակ պարտությունը մյունխենցիները այս մրցակցից կրել են 2014 թ. աօրիլի 5-ին. դա Գվարդիոլայի առաջին պարտությունն էր «Բավարիայում»։

«Բավարիան» նախորդ տուրում պարտվել էր «Բայերին»  (0:2). Ակումբը կարող է Բունդեսլիգայում երկրորդ անընդմեջ պարտությունը կրել 2014-ի ապրիլից հետո առաջին անգամ։ Նույն ժամանակահատվածից հետո կրկին առաջին անգամ մյունխենյան ակումբը կարող է երկու խաղում անընդմեջ գոլ չհեղինակել։

«Աուգսբուրը» 31 տուրից հետո 43 միավոր ունի, ճիշտ այնքան, ինչքան նախորդ տարի ողջ մրցաշրջանի ընթացքում։ «Աուգսբուրգը» միակ թիմն է, որը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ոչ մի անգամ չի հաղթել արտագնա հանդիպումներում։

Իսպանիա. «Բարսելոնա» – «Ռեալ Սոսյեդադ»

«Ռեալ Սոսյեդադը» հաղթել է «Բարսելոնային» վերջին երկու հանդիպումներում (երկուսն էլ՝ սեփական հարկի տակ)։ Սան-Սեբաստիանի թիմը կարող է երեք անգամ անընդմեջ հաղթել կատալոնական ակումբին առաջին անգամ 1979 թվականից ի վեր։

«Բարսելոնան»  հաղթել է «Ռեալ Սոսյեդադին» վերջին 16 տնային հանդիպումներում։ «Ռեալ Սոսյեդադը» արտագնա վերջին 18 հանդիպումներից միայն մեկում է հաղթել։

«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում 105 գոլ է հեղինակել։ Թիմն ավելի արդյունավետ է եղել միայն 2011/12 (114 գոլ) և 2012/13 (115 գոլ) մրցաշրջաններում։

Մեսսին առաջնության լավագույն փոխանցումներ կատարողն է՝ 18 գոլային փոխանցում։ Նա սեփական ռեկորդը կրկնելու համար միայն մեկ գոլային փոխանցում պետք է կատարի։

Իսպանիա. «Ռեալ» – «Վալենսիա»

«Ռեալը» չի հաղթել «Վալենսիային» վերջին երկու հանդիպումներում (2:2, 1:2)։ 

«Վալենսիան» կարող է «Ռեալին» հաղթել երկու անգամ անընդմեջ առաջնությունում երկրորդ անգամ պատմության մեջ։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1967/68 մրցաշրջանում։

«Ռեալը» ևս, ինչպես «Բարսելոնան», 105 գնդակ է խփել։ Մադրիդցիներն ավելի շատ գոլ են խփել միայն 1989/90 (107) և 2011/12 (121) մրցաշրջաններում։

«Վալենսիան» 72 միավոր ունի։ Վերջին անգամ թիմն այդքան միավոր ունեցել է 2003/04 մրցաշրջանում, երբ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը՝ 77 միավոր ունենալով։

Կրիշտիանու Ռոնալդուն պետք է խփի ևս չորս գոլ՝ կրկնելու համար իր ամենաարդյունավետ մրցաշրջանի ցուցանիշը (46 գոլ 2011/12 մրցաշրջանում)։

Իտալիա. «Միլան» – «Ռոմա»

«Ռոման» «Միլանի» դաշտում Ա Սերիայում 80 հանդիպում է անցկացրել՝ տանելով 16 հաղթանակ, 19 ոչ-ոքի և 45 պարտություն։ Վերջին երկու հանդիպումները ոչ-ոքի են ավարտվել, և հիմա պատմության մեջ առաջին անգամ թիմերը կարող են հաղթողին չորոշել երրորդ հանդիպումն անընդմեջ։

«Միլանը» չի հաղթում Ա Սերիայի 5 հանդիպում անընդմեջ, և կարող է վեցերորդ հանդիպումն անցկացնել առանց հաղթանակի առաջին անգամ 2002 թվականից ի վեր։

«Միլանը» պարտվել է վերջին երեք հանդիպումներում և կարող է չորրորդ անընդմեջ պարտությունը կրել առաջին անգամ 1986 թվականից հետո։

«Ռոմայում» ամենաշատ գոլ հեղինակել է Լյայիչը (8): Վերջին անգամ, երբ «Ռոմայի» լավագույն ռմբարկուն տասը գոլից պակաս է հեղինակել, եղել է Ջուզեպպե Ջանինին 1992/93 մրցաշրջանում։

Անգլիա. «Լիվերպուլ» – «Չելսի»

«Լիվերպուլին» չի հաջողվում հաղթել «Չելսիին» ԱՊԼ վերջին հինգ հանդիպումներում (3 պարտություն, 2 ոչ-ոքի)։ Սա ամենաշարունակական շարքն է այն պահից, երբ «Լիվերպուլը» չի հաղթել «Չելսիին» վեց անընդմեջ հանդիպում. դա տեղի է ունեցել 1935-1938 թվականներին։

«Լիվերպուլը» Մոուրինյուի սիրելի մրցակիցն է։ ԱՊԼ ոչ մի այլ թիմի պորտուգալացին չի հաղթել ութ անգամ։

Այս մրցաշրջանում «Չելսիի» խաղացողները ամենադիպուկն են հարցածում. նրանց հարվածների 41%-ը ուղղված է լինում դարպասին, իսկ 14%-ը ավարտվում է դարպասի գրավմամբ, որն այս մրցաշրջանի ամենաբարձր ցուցանիշն է։

Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» ամենաքիչ ֆուտբոլիստներն է օգտագործել (22), քան ցանկացած այլ ակումբ։

Ամենահաճախը այս մրցաշրջանում Անգլիայում կանոնները խախտել են Ազարի նկատմամբ (97), երկրորդ տեղում Սթերլինգն է (81)։

Մոուրինյուն «Չելսիում» անցկացրած երկու շրջաններում էլ ունի ԱՊԼ-ում հաղթանակների 70% ցուցանիշ։ Ավելի լավ արդյունք է գրանցել միայն Գուս Հիդդինկը՝ 85% հաղթանակներ։

Սեթրլինգն (7 գոլ, 7 փոխանցում) ու Հենդերսոնը (6 գոլ, 8 փոխանցում) «Լիվերպուլի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են։ Անցյալ մրցաշրջանում այդ տիտղոսը Լուիս Սուարեսինն էր, ով հեղինակել էր 31 գոլ և 13 գոլային փոխանցում։ Սթարիջը խփել էր 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում