«Արարատ» – «Ուլիս»՝ 1:3. «Ուլիսը» բարձրացավ մեկ հորիզոնականով

«Արարատ» – «Ուլիս»՝ 1:3. «Ուլիսը» բարձրացավ մեկ հորիզոնականով

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում քիչ առաջ ավարտվեց «Արարատ» – «Ուլիս» հանդիպումը։ 11-րդ րոպեին Իրակլի Չեժիան առաջ մղեց հյուրերին, 38-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը կրկնապատկեց «Ուլիսի» առավելությունը։

Առաջին խաղակեսում հաշիվն այլևս չփոխվեց։  57-րդ րոպեին Ալեքսանդր Ռակիչը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 89-րդ րոպեին Իրակլի Գեպերիձեն վերականգնեց երկու գնդակի տարբերությունը։

Այս հաղթանակից հետո «Ուլիսն» ունի 46 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, «Արարատը» մնաց վերջին հորիզոնականում` ակտիվում ունենալով 8 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 32-րդ տուր

«Արարատ» – «Ուլիս»` 1:3
Գոլերը` Ռակիտիչ 57՛ – Չեժիրա 11՛, 89, Ալեքսանյան 38՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում