Գատուզոն Բոատենգին սովորեցնում է` ինչպես պայքարել Մեսսիի դեմ (ծաղրանկար)

Գատուզոն Բոատենգին սովորեցնում է` ինչպես պայքարել Մեսսիի դեմ (ծաղրանկար)

Երեկ «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն, ով հայտնի էր իր կոպիտ խաղով, հայտարարել էր, որ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին չեզոքացնելու համար անհրաժեշտ է խախտել նրա նկատմամբ կանոնները: Գատուզոյի խորհրդից, կարծես, պետք է օգտվեր «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի` «Բարսելոնայի» դեմ առաջին խաղում Մեսսիի գրոհը չեզոքացնելու փոխարեն ընկավ:

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին այս թեմայով աշխատանք է ներկայացրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում