«Միլանը» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

«Միլանը» հաղթեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրի շրջանակում կայացավ «Միլան»-«Ռոմա» հանդիպումը: Ֆիլիպո Ինձագիի սաները 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին. «Միլանի» կազմում մեկական գոլ խփեցին Մարկո վան Գինկելը և Մատիա Դեստրոն, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Ֆրանչեսկո Տոտտին` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը, իսկ «Ռոման» մնաց 64 միավորով` երկրորդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Միլան» – «Ռոմա»` 2:1
Գոլերը` վան Գինկել 40՛, Դեստրո 59՛ – Տոտտի 73՛ (11-մետրանոց)

Հետևեք մեզ նաև Telegram-ում