«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին»

«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Գանձասար Կապանը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»: Մրցաշարային աղյուսակում հարևանների պայքարում արձանագրվեց ընդամենը մեկ գոլ. 64-րդ րոպեին «Ալաշկերտի» կազմում հաղթական գոլը խփեց Արամ Բարեղամյանը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այժմ «Ալաշկերտն» ունի 31 միավոր և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ մեկ հանդիպում պակաս անցկացրած «Գանձասար Կապանը» վեցերորդ տեղում է` ակտիվում ունենալով 28 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 25-րդ տուր

«Ալաշկերտ» – «Գանձասար Կապան»` 1:0
Գոլը` Բարեղամյան 64՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում