«Սպարտակը» պարտվեց «Թերեքին», Մովսիսյանը խաղաժամանակ ստացավ

Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց «Թերեքին» եւ զիջեց 2։4 հաշվով։ «Սպարտակը» 40-րդ չոպեից խաղում էր 10 հոգով մնացած մրցակցի դեմ, սակայն երկրորդ կեսում 4 գնդակ բաց թողեց:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման.մտավ 60-րդ րոպեին, սակայն չկարողացավ աչքի ընկնել:
Այս պարտությունից հետո «Սպարտակը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է: