«Սանթոսն» ուզում է ամբողջովին գնել Ռոբինյոյին «Միլանից»

«Սանթոսն» ուզում է ամբողջովին գնել Ռոբինյոյին «Միլանից»

Բրազիլական «Սանթոսի» ներկայացուցիչները գտնվում են Միլանում, ուր բանակցում են հարձակվող Ռոբինյոյի վերջնական տեղափոխության շուրջ, հաղորդում է «Football Italia»-ն։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ գործում է մինչև 2016 թ. ամառը, ընդ որում, թիմը վճարում է 31-ամյա հարձակվողի աշխատավարձի 40 տոկոսը։ Ռոբինյոն 2014 թ. օգոստոսից հանդես է գալիս հայրենիքում վարձավճարային հիմնունքներով։

«Սանթոսը» հույս ունի ամբողջովին գնել հարձակվողի տրանսֆերը։ Հակառակ ուղղությամբ կարող է հանձնվել 18-ամյա հարձակվող Գաբրիել Բարբոսան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում