Ալոնսո. Բաթոնի քննադատությունը ինձ համար հարված էր
12/05/2015 15:03
Նմանատիպ
«Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն մեկնաբանել է թիմակցի՝ Ջենսոն Բաթոնի հայտարարությունն Իսպանիայի Գրան-Պրիից հետո։
Անգլիացին ասել էր, որ մեքենայի անկանխատեսելի պահվածքի պատճառով արշավին մասնակցելը վախեցրել է իրեն, և դրանից հետո ինքը վստահ չէ, որ ընդհանրապես կհաջողվի միավորներ հավաքել 2015-ի մրցաշրջանում։
-Մրցարշավը մեզ համար բարդ ստացվեց։ Վերջին ամիսներին մենք շատ դրական բաներ ենք ասել, իսկ կիրակի օրը նա բացասաբար արտահայտվեց, և դա ինձ համար հարված դարձավ։ Այդ պատճառով էլ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Մեզ երկուսիս համար էլ սա ծանր Գրան-պրի էր, սակայն մտքերի փոխանակության ժամանակ Ջենսոնն ավելի կառուցողական էր իր հայացքներում,-ասել է Ալոնսոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում