Լոպես. Ի սրտե հաղթանակ եմ մաղթում «Ռեալին»

Լոպես. Ի սրտե հաղթանակ եմ մաղթում «Ռեալին»

Իտալական «Միլանի» դարպասապահ Դիեգո լոպեսը, ով նախկինում պաշտպանում էր Մադրիդի «Ռեալի» դարպասը, հաջողություն է մաղթել իսպանական ակումբին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Թուրինի «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղում։

-Ի սրտե հաղթանակ եմ մաղթում «Ռեալին». ցանկանում եմ, որ թիմը դուրս գա եզրափակիչ։ Սպասում եմ ծանր պայքարի։ Տեսնենք՝ ինչպես կդասավորվեն իրադարձությունները»,- Լոպեսի խոսքերը մեջբերված են իսպանական «Marca» պարբերականից։

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա այսօր Մադրիդիում։ «Արքայական ակումբը» առաջին խաղում պարտվել էր 1:2 հաշվով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում