Ինձագին կարող է գլխավորել «Սասուոլոն»

Ինձագին կարող է գլխավորել «Սասուոլոն»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին կարող է հաջորդ մրցաշրջանում գլխավորել «Սասուոլոն», հաղորդում է «Gazzetta dello Sport» պարբերականը։

Աղբյուրի տեղեկություններով, «Սասուոլոն» հետարքրքված է Ինձագիի ծառայություններով, քանի որ ակումբն, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի ներկայիս գլխավոր մարզիչ Էուսեբյո Դի Ֆրանչեսկոյի ծառայություններից։ 2014 թ. հունվարին «Սասուոոլն» արդեն հրավիրել էր Ինձագիին, սակայն այն ժամանակ Ֆիլիպոն գերադասել էր մնալ «Միլանի» երիտասարդական թիմի մարզիչը։

Այժմ իրավիճակը փոխվել է, և «Միլանում» ոչ ոք, ըստ պարբերականի տեղեկությունների, չի ընդդիմանա Ինձագիի հեռանալուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում