Յուրա Մովսիսյանն առողջական խնդիրներ ունի

Յուրա Մովսիսյանն առողջական խնդիրներ ունի

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի` ԲԿՄԱ-ի հետ խաղից առաջ նշել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն առողջական խնդիրներ ունի:

«Միակ ֆուտբոլիստը, ով այժմ չի կարող մարզվել ամբողջական ծանրաբեռնվածությամբ, Յուրա Մովսիսյանն է: Նա մեջքի հետ կապված խնդիրներ ունի:

Ուրախ եմ, որ լրացել է Պատրիկ Էբերտի որակազրկման ժամկետը: Կարող եմ ասել, որ Գրոզնիում զգում էինք նրա կարիքը: Պատրիկը խաղադաշտում է եղել մեր հաղթական խաղերում, պայքարել է: Նա մարտական ոգի ունի, կիրք և օգնում է թիմին: Հույս ունենք` հիմա էլ նա նույն ձևով կպայքարի»,-Յակինի խոսքերը մեջբերել է «Championat.com»-ը:

«Սպարտակ»-ԲԿՄԱ հանդիպումը կայանալու է մայիսի 17-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում