Յուրա Մովսիսյանի համար մրցաշրջանն ավարտված է

Յուրա Մովսիսյանի համար մրցաշրջանն ավարտված է

Տարասովկայում տեղակայված «Սպարտակի» մարզաբազայում կայացած հերթական մարզման ժամանակ Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել և չի կարողացել շարունակել մարզումը:

«Սպարտակի» պաշտոնական կայքը հաղորդում է, ակումբի բժշկական բաժանմունքի տնօրեն Միխայել Վարդապետովը հայտարարել է` Մովսիսյանը բուժզննում է անցել, և, բարեբախտաբար, կոտրվածքներ չունի: Այդուհանդերձ, Յուրա Մովսիսյանն ընթացիկ մրցաշրջանում այլևս չի կարողանա օգնել «Սպարտակին»: Վնասվածքի լրջության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը նշել էր, որ Յուրան մեջքի հետ կապված խնդիրներ ունի և չի կարող մարզվել ամբողջական ծանրաբեռնվածությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում