Գոլառատ խաղում «Շիրակն» ու «Գանձասար Կապանը» հաղթողին չորոշեցին

Գոլառատ խաղում «Շիրակն» ու «Գանձասար Կապանը» հաղթողին չորոշեցին

Այսօր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալվեց «Գանձասար Կապանին։

Հանդիպումը գոլառատ ստացվեց։ Նախ 11-րդ րոպեին Ժան Ժակ Բուգուհին առաջ մղեց հյուրերին՝ դառնալով նաև Հայաստանի առաջնության ռմբարկուների պայքարում առաջատարը։ 32-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը հավասարեցրեց հաշիվը, ապա արդեն առաջ անցան տանտերերը՝ 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Արա Խաչատրյանը։

Երկրորդ խաղակեսի սկզբում կապանցիները հաշիվը դարձրին 3:1: 47-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը դուբլ ձևակերպեց: Հյուրերը հաշվի տարբերությունը կրճատեցին 69-րդ րոպեին Արամ Մուրադյանի խփած գոլի օգնությամբ, իսկ 85-րդ րոպեին նաև հավասարեցրին հաշիվը. գոլը հեղինակեց. Միլոշ Ստամենկովիչը: 

Այս խաղից հետո «Շիրակն» ունի 46 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը, իսկ «Գանձասար Կապանը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 29 միավոր:

Բարձրագույն խմբի առաջնություն, 26-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Շիրակ»՝ 3:3
Գոլերը` Բեգլարյան 32՛, 47՛, Խաչատրյան 35՛ – Բուգուհի 11՛, Մուրադյան 69՛, Ստամենկովիչ 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում